Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԱՄՆ-ն խստացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ն խստացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները
13.07.2012 | 20:27

Միացյալ Նահանգները կխստացնի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Հերթական այս քայլը նպատակ ունի Իրանին ստիպել հրաժարվել իր միջուկային ծրագրի զարգացումից:

Այս անգամ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել որոշ ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք Սպիտակ տան կարծիքով, Թեհրանին աջակցել են միջուկային զենքի նախագծման հարցում: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է նաև, որ բացահայտվել են մի շարք կեղծ ընկերություններ և բանկեր, որոնց օգնությամբ Իսլամական Հանրապետությանը հաջողվել է շրջանցել մինչ այժմ գործող որոշ պատժամիջոցներ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կարծիքով՝ իրանական միջուկային ծրագիրն ուղղված է միջուկային զենքի ստեղծմանը, իսկ Թեհրանը պնդում է, որ այն խաղաղ բնույթ է կրում:

Դիտվել է՝ 3382

Մեկնաբանություններ