Հուլիսի 15
Իմ աշակերտներից շատերը առժամանակ պիտի սպասեն խավարի մեջ, միայնակ ու առանց բարեկամի։ Նրանք մաքառում և առաջ են գնում երգելով։
Դուք էլ պետք է սովորեք երգել ճանապարհին։
Մի՞թե կարծում եք, որ Ես կարող եմ ձեր ոտքն անապահով աստիճանի վրա դնել։ Հատակը, որի վրա կանգնած է աստիճանը, կարող է ձեր տեսադաշտից դուրս լինել` պահված Բարձրյալի գաղտնատեղերում։ Բայց եթե Ես ասել եմ` դիր ոտքդ աստիճանամատին ու վեր բարձրացիր, նշանակում է Ես ամրացրել ու ապահով եմ դարձրել աստիճանը։