Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանի մեկնաբանությունը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանի մեկնաբանությունը
18.07.2012 | 18:33

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանի մեկնաբանությունը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկության վերաբերյալ, որ հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Այգեձոր գյուղի մերձակայքում, չեզոք գոտում հայտնաբերվել է ադրբեջանական բանակի զինվոր Օրուջով Էլչին Ռագուֆ Օղլուի դիակը:

- Սա ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրության հետևանքն է: Եվ փաստը, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է մեր դիրքապահների հսկողության գոտում, վկայում է հենց այդ մասին: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ ադրբեջանական զինվորական ղեկավարության, կամ, ինչու չէ, անհատ զինծառայողի ձեռնակած այս սադրանքը ևս ձախողվել է: Սահմանախախտը մեր դիրքապահների կողմից հայտնաբերվել և թիրախավորվել է: Ըստ երևույթի, վերջինս վիրավորվել է հայ դիրքապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում, և փորձել է նահանջել սեփական դիրքեր, սակայն չի կարողացել դուրս գալ չեզոք գոտուց: Ամեն դեպքում այս միջադեպի պատասխանատվությունն ամբողջովին կրում է հարևան երկրի ռազմական գերատեսչությունը:

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ