Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հրաշալի պատահարներ

Հրաշալի պատահարներ
19.07.2012 | 01:02

Հուլիսի 19

Տեր, ուրախ սրտով շնորհակալություն ենք հայտնում Քո սքանչելի օրհնությունների համար, որ անձրևում ես մեզ վրա այսօր և ամեն օր։

Ես ձեր կողքին եմ։ Ես առաջնորդում եմ ձեզ. ամեն ինչի մեջ հետևեցեք ինձ։ Անասելի սքանչելիքներ կբացվեն ձեզ, որոնք իրապես վեր են ձեր երևակայությունից։ Ես եմ ձեր առաջնորդը. այս միտքը թող հրճվանք պատճառի ձեզ։ Ես ձեր առաջնորդն եմ ու բարեկամը։
Հիշեք, որ հրաշք գործելն ինձ համար բնական վիճակ է։ Սովորական երևույթ, որը սակայն իրագործվում է հոգևոր ուժերով, իսկ այն մարդը, որ գործում, բայց զգայարաններով է ընկալում, բնությանը հակառակ բան է համարում հրաշքը։
Իմացեք նաև, որ բնական մարդը թշնամության մեջ է Աստծո հետ։ Սակայն դուք ամբողջովին Ինձ դարձեք։ Աղոթք արեք, որ ավելի լավ ըմբռնեք, որ չկա ավելի մեծ հրաշք, քան Ինձ հետ լինելու ամենօրյա պատեհությունը, ինչն իրականություն կարող է դառնալ, եթե առաջնորդվում ու վերհայեցում եք ապրում Ինձնով։
Իմ զավակներ, թագավորությանս որդիներն առանձնահատուկ կերտվածքի ժողովուրդ են, առանձնացված մարդիկ, տարբեր` հոգսերով, ձգտումներով, շարժառիթներով և վարձատրության մասին ունեցած իրենց ուրույն ըմբռնումով։
Դուք ականատես եղաք իրադրության, որ պատահեց` ինչքան դյուրին, նույնքան էլ պարզ, և այնքան հեռու մնաց արտաքին ազդեցություններից, որ դուք զարմացած մնացիք։
Սակայն իմացեք, Ի՛մ զավակներ, որ պատահածը, ձեր կարծածի պես, այնքան էլ դյուրին ու պարզ չիրականացավ։ Այդ իրագործվեց ժամերով, օրերով ու ամիսներով սպասելուց և սիրտ մաշող պայքարներից հետո միայն։ Պայքար, որ դուք մղեցիք արիությամբ ու աննահանջ միտումով` հաղթահարելու համար ձեր ես-ը, կատարելու համար Իմ կամքը և ապրելու` համաձայն Իմ ուսմունքի։
Արհամարհանքը, նեղություններն ու տառապանքը երբ համբերությամբ տարաք, նշանակում է ստացել եք հոգևոր մի զորություն, որը հրաշալի ձևով գործում է ձեր մեջ։

Դիտվել է՝ 6883

Մեկնաբանություններ