Հուլիսի 21
Ես ձեզ սովորեցնում եմ լեռներ տեղափոխելու Իմ ճանապարհը։ Այս գովաբանության ճանապարհն է։ Երբ նեղությունները պաշարեն ձեզ, անմիջապես մտաբերեք բոլոր այն լավ բաները, որոնց համար պարտավոր եք շնորհակալ լինել. «Օրհնեցեք, գովեցեք և բարձր արարեք նրան հավիտյան»։ Միշտ ասեք. ամեն ժամ կրկնեք. «Գոհություն Աստծո»։ Այս է լեռներ տեղափոխողը, այսինքն` շնորհակալությամբ լցված ձեր սրտերը։