Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Դեպի Մարութա սարի հայկական եկեղեցի» ուխտագնացությունը չի կայանա

«Դեպի Մարութա սարի հայկական եկեղեցի» ուխտագնացությունը չի կայանա
25.07.2012 | 17:57

Հուլիսի 28-ին «Դեպի Մարութա սարի հայկական եկեղեցի» (2973 մետր բարձրության վրա է) կատարվելիք ուխտագնացությունը, որին մասնակցելու էր մոտ 15 հազար հայ` Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Լիբանանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սիրիայից և հայկական սփյուռքից, Սասունի գավառապետ Բահադըր Յորյուքի և քաղաքապետ Մուսաֆեր Արսլանի հրամանով արգելվել է:

Ըստ թուրքական «aykiridogrular.com» կայքի, թուրք պաշտոնյաներն իրենց որոշումը հիմնավորել են նրանով, որ ուխտագնացության ժամկետը համընկնում է մուսուլմանների համար սուրբ համարվող Ռամադան ամսվա հետ: Նրանք առաջարկել են ուխտագնացությունն իրականացնել սեպտեմբեր ամսին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ