Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Աշտարակի խոշոր առևտրի կետերում արձանագրվել են սպառողներին խաբելու և մոլորեցնելու մի շարք դեպքեր

Աշտարակի խոշոր առևտրի կետերում արձանագրվել են սպառողներին խաբելու և մոլորեցնելու մի շարք դեպքեր
25.07.2012 | 22:05

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հուլիսի 25-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների խոշոր առևտրային մի քանի կետերում կատարած ուսումնասիրությունների և հսկիչ գնումների ժամանակ, հայտնաբերել է սպառողներին խաբելու և մոլորեցնելու մի շարք դեպքեր: Առաջին դեպքը արձանագրվել է կարագի շուկայում, որտեղ նշված ապրանքատեսակը վաճառվել է բավականին ցածր գնով:

«Նախկինում կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագի անվան տակ շատ հաճախ վաճառվում է «բուսասերուցքային սփրեդ»: Եթե պարզվի, որ տնտեսվարողին ևս խաբել են` կարագի անվան տակ սփրեդ տրամադրելով, ապա մատակարարողները պատասխանատվությունը կկրեն», -նշել են ՏՄՊՊՀ-ի հանձնաժողովի փորձագետները: Վերջիններս անբարեխիղճ մրցակցության դեպքեր են արձանագրել նաև մսամթերքի շուկայում, որտեղ կիսապատրաստի մթերքների տուփերի վրա մակնշված չեն եղել արտադրող ձեռնարկության անվանումը, արտադրման, պահպանման ժամկետները, ինչպես նաև սննդամթերքում առկա բաղադրիչները: Նույն պատկերն է արձանագրվել նաև քաղցրավենիքի շուկայում, որտեղ խմորեղենի համար նախատեսված դոնդողի տուփերի վրա, նույնպես չի եղել սպառողին անհրաժեշտ տեղեկատվությունը:
Փորձագետները խախտումների հիման վրա տեղում կազմել են արձանագրություն` հետագայում վերլուծություններ կատարելու նպատակով: «Արդյունքների մասին կտեղեկացվի նաև հասարակությանը: Խախտումների հաստատման դեպքում տնտեսվարողը կտուգանվի նախորդ տարվա հասույթի մեկ տոկոսի չափով», - ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը
Նրա խոսքերով, մարզային ստուգայցերը նպատակ ունեն տնտեսավարողներին և սպառողներին ցույց տալու, որ կարող են վստահել հանձնաժողովին` խնդիրների առկայության դեպքում աջակցություն ակնկալելով նրանից:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ