Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը

Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը
26.07.2012 | 16:57

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հուլիսի 27-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի յուլբենկյան փողոցի 37-ից բարձր կենտ շենքերի, Հ.Էմին փողոցի 1-20 առանձնատների և 2, 4, 6, 5, 7, 10 շենքերի, Սևքարեցի Սաքո փողոցի 1-9, Կովկասյան փողոցի 1-5 առանձնատների, Բակունց փողոցի 1-6 առանձնատների և 1, 2, 4 շենքերի, Ա.Խաչատրյան փողոցի 1-10, Հակոբյան փողոցի 12 ու Կոմիտաս պողոտայի 1 շենքերի, Կիևյան 1-ին նրբանցքի, Քեռու, Բարբյուսի, Սևաստոպոլյան, Սեպուհի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 1725

Մեկնաբանություններ