Հուլիսի 27
Հիսուս, արի և քայլիր մեզ հետ, թույլ տուր, որ զգանք Քո սքանչելի մտերմությունը։
Ես քայլում եմ ձեզ հետ։ Ախ, պատկերացրեք հապա, Իմ սիրելիներ. Ես ձեզ հետ քայլում եմ` ոչ միայն ձեզ առաջնորդելու, սփոփելու, զորացնելու ու բարձրացնելու, այլև մխիթարանք ու սփոփանք ստանալու համար։
Երբ ձեր սիրելի երեխան ձեզ հետ է, մի՞թե այդ մոտիկությունը մանկանն օգնելու ու պաշտպանելու համար է միայն։ Չէ՞ որ այդ մոտիկությունը ծառայում է նաև, որ այդ սիրող, վստահող ու պարզ հոգու մեջ ուրախություն, հրճվանք ու սփոփանք գտնեք։