Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ռոբոտների ցուցադրություն Երևանում

Ռոբոտների ցուցադրություն Երևանում
27.07.2012 | 12:08

Հուլիսի 27-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը «ԱրմՌոբոտիքսի» շրջանակում կկազմակերպի ռոբոտների քաղաքային ցուցադրություն: Ցուցադրությունը տեղի կունենա Հաղթանակ զբոսայգում ժամը 19:00-ին: Կներկայացվեն «ԱրմՌոբոտիքսի» մրցույթներին մասնակցած ռոբոտներից («Ական փնտրող», «Գծին հետևող», «Անօդաչու թռչող սարքեր») և ռոբոտաշինության դպրոցական խմբակների մասնակիցների կողմից պատրաստված ռոբոտներից:
Ցուցադրության նպատակն է ներկայացնել հասարակության առավել լայն շերտերին մրցույթների մասնակիցների աշխատանքները, նպաստել ճարտարագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը:
«ԱրմՌոբոտիքսի» կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «ԱրթինՎարուժան» ընկերությունը, աջակիցները` ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ