Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արևաշող դաշտեր

Արևաշող դաշտեր
29.07.2012 | 01:14

Հուլիսի 29

Տեր, օրհնիր մեզ իրիկվա այս ժամին,
Քո մեծ գթությամբ բժշկիր ամենքիս։

Մի կարծեք, թե տառապանքը միակ ճանապարհն է, որ առաջնորդում է ձեզ դեպի Իմ թագավորությունը։ Կան նաև արևով ողողված դաշտեր,, չքնաղ ծաղկաստանների միջով անցնող ճանապարհներ, որտեղով անցնող մարդկանց քայլերն ու սրտերն Ինձ ճանաչելու հիացումն են ապրում։ Այդ ճամփեքին կան ուղեկցող թռչուններ, հպանցող մեղեդիներ` ճաճանչող օդի մեջ, պարզ ընկերակիցներ ու ուղեկիցներ մտերիմ. մի խոսքով` հրճվանքի ճանապարհ, որ բացվում է Իմ թագավորության դեմ։ Արքայություն տանող ճանապարհները բոլորն էլ դժգույն, ցուրտ, ամայի, փշածածկ ու քարքարոտ չեն։ Ամեն ինչ Ինձ թողեք։ Ե՛վ ճանապարհի ընտրությունը, և՛ առաջնորդելը այդ ճանապարհին։ Իսկ երբ առավոտի արեգակը իր լույսը բացելով սփռի, ընդունեք այն զվարթությամբ։
Անգամ հոգևոր աշխարհի մեջ գնահատանքն ու ուրախությունն արդյունք են իրար հակառակ փորձառության։ Տանը ճարճատող վառարանն ավելի սիրելի է այն ճամփորդին, ում ճանապարհներն անցել են ցուրտ ճահճուտների ու խլացնող փոթորիկների միջով։ Դրոշմեք ձեր սրտին զվարթություն ներշնչող այս պատգամը. «Աստված երբեք թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձության ենթարկվեք, այլ փորձության հետ կտա նաև հնարը, որպեսզի կարողանաք տանել այն»։
Աշխարհը արքայություն չէ։ Աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք. «Բայց քաջալերվեք, Ես հաղթեցի աշխարհին»։ Ապրեք Ինձ հետ` հաղթական Քրիստոսի հետ, և հաղթանակի ուրախությունն ու խաղաղությունը ձերը կլինեն։

Դիտվել է՝ 11120

Մեկնաբանություններ