Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մի վշտանա

Մի վշտանա
31.07.2012 | 20:34

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հնարավոր է, որ առաջադրի իր թեկնածությունը 2014-ի նախագահական ընտրություններում` «Vatan»-ի թղթակցին ասել է նրա մամլո քարտուղար Ահմեդ Սևերը` հիշեցնելով, որ որևէ օրենսդրական արգելք չկա: Սևերը ասել է, որ պաշտոնավարման հինգ տարիներին Աբդուլա Գյուլը դարձել է բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ` քրդական հարցը լուծելու, Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու: «Today`s Zaman»-ը գրել է, որ Թուրքիայի նախագահին հատկապես մտահոգում է, որ քրդական հարցի լուծումը և Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը դեռ չի հաջողվել: Ահմեդ Սևերը նշել է, որ Աբդուլա Գյուլն այդ նպատակով այցելել է քրդաբնակ նահանգներ և Հայաստանի մայրաքաղաք: «Պարոն Գյուլը հայտարարել է, թե կային բարենպաստ պայմաններ քրդական և հայկական հարցերի լուծման համար, սակայն քննարկումները դադարեցվեցին և դա իսկապես վշտացրեց նախագահին»,-ասել է մամլո քարտուղարը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը տարակուսանքով է ընդունել նախագահ առաջադրվելու Աբդուլա Գյուլի մտադրությունը: Կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքը հիշեցրել է, որ 2014-ին իրենք ցանկանում էին առաջադրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը:

Դիտվել է՝ 17152

Մեկնաբանություններ