Սեպտեմբերի 4
Աստված հոգում է մեր կարիքները։
Ձեր ամեն մի կարիքի դեպքում Ինձ նայեք. ամեն ինչի մեջ ապավինեք Ինձ։ Մի կողմ թողեք այդ բեռները, որպեսզի կարողանաք ազատագրված ու թեթևացած շարունակել ճանապարհը ու նաև ուրախ երգեր երգել։ Երբ բեռնավորված եք ձեր այդ բեռներով, ապա շուտով կտապալվեք։
Թողեք այդ բեռներն իմ ոտքերի մոտ. վստահ եղեք, որ Ես անպայման տեր կկանգնեմ նրանց ու ամեն մեկի համար առանձին խնամքի կտանեմ։