Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սամվել Խաչատրյանի «հրաժարիմքը»

Սամվել Խաչատրյանի «հրաժարիմքը»
07.09.2012 | 00:03

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստում քննարկվել են Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում հայ ծանրորդների ելույթները: Սկզբից ևեթ ասենք, որ մեր մարզիկները չարդարացրին սպասելիքները, ունեցան բավականին տխուր մասնակցություն, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանի մրցանակային երրորդ տեղն ընդամենը մեղմեց ընդհանուր տպավորությունը:
Օլիմպիադայում մեր մարզիկների ու մասնավորապես ծանրորդների մասնակցությանը մենք դեռ կանդրադառնանք, երբ մեջտեղից կհանենք ընթացիկ նյութերը` փորձելով արագորեն մտնել մարզական կյանքի ռիթմ, ինչը որոշակիորեն խաթարվել է թերթի` արձակուրդում լինելու պատճառով: Իսկ մինչ այդ ասենք, որ, ինչպես լինում է նման դեպքերում, կուժն ու կուլան պիտի ջարդվեր մեկի գլխին: «Փրկարար» այդ մեկը եղավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը (վերջինս հրաժարական է ներկայացրել), ում գլխավորությամբ, խոստովանենք, հայկական ծանրամարտը լուրջ հաջողություններ, այնուամենայնիվ, գրանցել է, թեպետ եղել են և ակնհայտ վրիպումներ: Այնուամենայնիվ, պիտի շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի համար և ֆեդերացիայի նախագահի պաշտոնում նրան փոխարինած Արմեն Շահազիզյանին ցանկանալ բեղմնավոր գործունեություն` ի շահ հայկական ծանրամարտի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ