Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մշտնջենական բազուկներ

Մշտնջենական բազուկներ
07.09.2012 | 00:50

Սեպտեմբերի 7

Աստծո իշխանությունն ու նրա բազուկների մշտնջենավոր զորությունը քեզ հովանի թող լինեն (Բ. Օրինաց ԼԳ, 27)։

Բազուկներ. պաշտպանող բազուկներ, որ արտահայտում են սիրազեղ խնամքը ձեր Հոր և իմ Հոր, որ երկնքում է։ Մարդը իր նեղության ու դժվարության մեջ ոչ մի բանի կարիք այնքան չի զգում, որքան ապահով ապաստանի։ Մի տեղ, ուր կարողանա պատսպարվել։ Մի տեղ, ուր ոչինչ և ոչ ոք չկարողանա խանգարել իրեն։
Հաճախ ասեք դուք ձեզ. «Նա մեր ապավենն է»։ Ասեք այնքան, մինչև որ այս ճշմարտությունը ձեր էության մասը դառնա։ Ասեք այնքան, մինչև համոզվեք ու վստահ լինեք, որ ոչինչ չի կարող ձեզ վախեցնել։
Զգացեք այս ոչ միայն մինչև վախի անհետանալը, այլև մինչև այն ժամանակ, երբ ուրախության երգը զրնգա ձեր հոգիներում։ Հավիտենական ապավեն։ Մշտնջենական բազուկներ, որոնք ոչ միայն չգիտեն հոգնել, այլև ապահով են ու վստահելի։

Դիտվել է՝ 11829

Մեկնաբանություններ