Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասֆալտապատվում է Մարտունու Մյասնիկյան փողոցը

Ասֆալտապատվում է Մարտունու Մյասնիկյան փողոցը
08.09.2012 | 19:30

Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 1100 մետր ընդհանուր երկարությամբ հատվածում ներկայումս ընթանում են շինարարական աշխատանքներ:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակից Խոսրով Խլղաթյանի` շինարարական աշխատանքներին զուգահեռ, նշված փողոցում ընթանում են նաև գիշերային լուսավորության ցանցի, խմելու ջրատարի և կոյուղագծերի հիմնանորոգումները: Մի քանի օրից կսկսվեն բուն ասֆալտապատման աշխատանքները: Վերջիններիս և ջրահեռացման համակարգի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է 110 միլիոն դրամ:
Մյասնիկյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբերի 15-ը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ