Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մշակիր ինքդ քեզ

Մշակիր ինքդ քեզ
09.09.2012 | 12:34

Սեպտեմբերի 9

Քո զորությամբ մենք կհաղթենք։

Այո։ Քո այդ հաղթող զորությունը ստանում ես Ինձնից։ Ինձ հետ եղողը չի պարտվում։ Նշանակում է` հաջողության գաղտնիքն Ինձ հետ ապրելու մեջ է կայանում։ Եթե կամենում ես կյանքից լավագույնը ստանալ, այդ դեպքում ավելի մոտ արի Ինձ, Ինձ, որ Տերն եմ ու պարգևողը կյանքի։ Վարձատրությունը, անշուշտ, շռայլ կլինի, կատարյալ հաջողություն, բայց Իմ հաջողությունը։
Այդ հաջողություններն են` շահված հոգիներ, բուժված հիվանդություններ, դուրս նետված դևեր։ Այդ հաջողությունը երբեմն կլինի կատարյալ զոհողություն` նման Գողգոթայում տեղի ունեցածին։ Երբեմն կլինի հաջողությունը մեկի, որ բառ չարտասանեց թշնամիների արհամարհանքի, չարչարանքի ու անարգող աղմուկների դեմ կամ կլինի հաջողությունը Հարուցյալ Փրկչի, երբ նա Զատկի առավոտյան քայլում էր Հովսեփ Արիմաթացու պարտեզում։ Այս բոլորը Իմ հաջողություններն են։ Աշխարհի մարդկանց կարող է թվալ, որ դու ձախողվել ես, սակայն աշխարհը չի դատում այնպես, ինչպես Ես եմ դատում։
Սիրով ու երկյուղածությամբ ծնկի արի Իմ հայտնության առջև։ Հոգևոր ճշմարտությունները տեսնելու պատեհությունը մեծ ուրախություն է։ Երբ երկինքը բաց է, ձայնը խոսում է ոչ թե բոլոր, այլ միայն հավատարիմ սրտերին։
Իմացիր, որ քո աշխատանքի ամենաառաջին ու ամենամեծ դաշտը դու ես։ Քո առաջին գործն է քաշել, դեն նետել փուշն ու մոլախոտը, տնկել նորերը, տնկածների շուրջը փորել, խնամքով մշակել ու հասցնել պտղաբերումին։ Երբ այս ամենը բարեխղճորեն կատարվի, այնժամ Ես քեզ ուրիշ դաշտեր կառաջնորդեմ։

Դիտվել է՝ 5262

Մեկնաբանություններ