Սեպտեմբերի 10
Պետք է պատրաստ լինեք աշխարհաթող լինելու։ Քո ուզածն ամբողջական ու կատարյալ բավարարո՞ւմն է միայն, որ գտնում ես Իմ մեջ, թե՞ նաև այն գոհացումը, որ կարելի է ստանալ աշխարհից։ Որովհետև դու երբեմն ինքնաբերաբար ծառայում ես թե՛ Աստծուն, թե՛ մամոնային, իսկ եթե չես էլ փորձում ծառայել, ապա, այնուհանդերձ, վարձ ես պահանջում և՛ Աստծուց, և՛ մամոնայից։
Եթե Ինձ համար է արվում աշխատանքը, ապա անշուշտ կվարձատրվես։ Բայց եթե միաժամանակ դառնում ես աշխարհին ու մարդկանց` նրանցից փոխհատուցում պահանջելով, այս արդեն ճիշտ չէ։ Երբեք մի ակնկալիր որևէ մեկից սիրո կամ երախտագիտության արտահայտություններ։ Ինձ մոտ է պատասխանը, Ես եմ, որ քեզ պիտի տամ անհրաժեշտ վարձը։