Սեպտեմբերի 11
Ես եկա, որպեսզի կյանք ունենան և` առավել ևս ունենան (Հովհ. Ժ. 10)։
Այո, Ես` ձեր Տերը, առատորեն եմ տալիս։ Լիառատ, հորդաբուխ, իր ափերից ելնող կանքը Ես եմ, որ տալիս եմ ձեզ։ Ես այս բանի համար եկա։ Կյանքը` հոգու կյանքը, հավիտենական կյանքը, որ բաբախում է ձեր էության մեջ և կենդանություն տալիս ձեր մտքին ու մարմնին։
Առատաձեռն բաշխող։ Արքայական տվող։ Ես եկա, որ մարդիկ կարողանան ինձ հետ տնկակից ապրել։ Ասածս այն կյանքն է, ինչի մասին ակնարկեցի. «Ես եմ որթատունկը, և դուք` ճյուղերը». որթատունկի կենսահյութն իր ճյուղերի մեջ է։
Մեր կյանքը` ձեր և Իմ, մեկ են։ ՈՒրեմն երբ կա մտերիմ շփումը, ինչ որ առկա է Իմ բնության մեջ, ձեզ է անցնում ինքնաբերաբար։
Ես եմ սերը, ուրախությունը, խաղաղությունը, զորությունը, ուժը, բժշկությունը, խոնարհությունը, համբերությունը և այն ամենը, որ դուք տեսնում եք Իմ` ձեր Տիրոջ մեջ։ Այս բոլորը դուք առատորեն կունենաք, երբ Իմ կյանքը հոսի ձեր կյանքի մեջ։ ՈՒրեմն` քաջություն։
Այդ դուք չէ, որ ձեր սիրող, զորավոր, համբերող կամ խոնարհ եք դարձնում։ Պարզապես դուք շարունակ ապրում եք Իմ մեջ, և Իմ կյանքը կատարում է այդ հրաշալի փոփոխությունները։