Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրաքի ոստիկանությունը հետապնդում է համասեռամոլներին

Իրաքի ոստիկանությունը հետապնդում է համասեռամոլներին
12.09.2012 | 13:49

BBC-ի իրականացրած ուսումնասիրությունները վկայում են, որ Իրաքի ոստիկանները պարբերաբար հետապնդումներ են իրականացնում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ:
Ինչպես վստահեցնում են ակտիվիստները, հարյուրավոր արվամոլներ և լեսբուհիներ սպանվել են կառավարության թողտվության պայմաններում: Իրաքի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը կտրականապես հերքել է նման ենթադրությունները` պնդելով, որ դա գուցե առանձին ոստիկանների և ոչ ամբողջ գերատեսչության գործողության հետևանք է:
ՄԱԿ-ն Իրաքում տեղի ունեցողն անվանում է «մահացու արշավ գեյերի նմատմամբ»

Դիտվել է՝ 2943

Մեկնաբանություններ