Սեպտեմբերի 14
Տեր, հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը (Մարկ. Թ. 24)։
Մարդկային սրտի աղաղակը իրապես արտահայտում է իրեն հույժ անհրաժեշտ հավատի կարիքը, ինչպես պարզ արտահայտում էր այս աղաղակը, որ Ինձ ուղղվեց, երբ Ես երկրի վրա էի։ Այս արտահայտությունը ցույց է տալիս հոգու առաջադիմությունը։
Երբ մարդը ճանաչում է Ինձ ու Իմ զորությունը, ճանաչում է Ինձ` իբրև Օգնող ու Փրկող, այդժամ այդ հոգին օր օրի ավելի ու ավելի է հավատում Ինձ։ Միաժամանակ այդ հոգին ավելի գիտակից դառնալով` տեսնում է Ինձ վրա ունեցած բացարձակ վստահության իր պակասը։
«Տեր, հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը»։ Այս է հոգու առաջադիմությունը։ Նախ` առաջ եկած հավատ, ապա աղաղակ` էլ ավելի հավատի, աղաչանք` հաղթահարելու ամեն տեսակի անհավատության արտահայտություն և ամեն տեսակի վստահության պակաս։
Այդ աղաղակը լսվեց։ Այդ աղոթքը անպատասխան չմնաց։ Առավել հավատ և միաժամանակ էլ ավելի զորություն տրվեց հայցողին` տեսնելով, որ օր օրի պակասում է իր վստահությունը։
Իմ զավակներն ընտրում են առաջ գնալու այս ճանապարհը և, հանգրվանից հանգրվան անցնելով, ավելի են մոտենում Ինձ։