Սեպտեմբերի 17
Ցույց տուր մեզ Քո ճանապարհը, Տեր, և արա այնպես, որ քայլենք Քո շավիղներով։
Դուք իրոք այդպես եք անում։ Այս է ճանապարհը։ Անստույգ ապագայի և վեհերոտ քայլերի ճանապարհը։ Այս է Իմ ճանապարհը...
Մի կողմ թողեք ապագայի համար ունեցած ձեր բոլոր վախերը։ Հաստատ իմացեք, որ առաջնորդվում եք։ Վստահ եղեք, որ ամեն ինչ ձեզ ցույց կտրվի։ Խոստացել եմ։