Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բնակվիր այնտեղ

Բնակվիր այնտեղ
18.09.2012 | 00:40

Սեպտեմբերի 18

Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ, երկնքում կբնակվի Աստծո հովանու տակ (Սղմ. ՂԱ. 1)։

Առանձնացված ու պահված ապահով մի տեղ` հայտնի միայն Աստծուն ու ձեզ։ Այնքան գաղտնի տեղ, որ երկրի վրա եղած ոչ մի ուժ չի կարող գտնել այն։
Այդ տան վրա Իմ շուքը հավիտյան կլինի` այն կրկնակի ապահով ու կրկնակի գաղտնի դարձնելու համար։ Իր ձագերին պատսպարող թռչնի թևերի հովանու պես Իմ շվաքի խաղաղությունը կտարածվի ձեզ վրա։ Այդժամ դուք ապահով ու անչափ վստահ կզգաք ձեզ։
Եթե վախերը դարձյալ պաշարեն ձեզ, իսկ մտահոգությունները վերադառնան կրկին, նշանակում է` դուք քաջություն եք ունեցել դուրս գալու այդ պահպանող հովանու տակից։ Այդժամ ձեր միակ անելիքը պետք է լինի կրկին հետ` հովանու տակ վերադառնալ ու վերագտնել հանգստությունը։

Դիտվել է՝ 15175

Մեկնաբանություններ