Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ճաշակեցեք ու վստահեք

Ճաշակեցեք ու վստահեք
20.09.2012 | 03:42

Սեպտեմբերի 20

Ճաշակեցեք և տեսեք, որ քաղցր է Տերը (Սղմ. ԼԴ. 8)։

Աստված բարի է. վստահեք Իրեն։ Իմացեք, որ ամեն ինչ լավ է։ Ասեք շարունակ. «Աստված բարի է, Աստված բարի է»։ Ներկան ու ապագան` ինչպես որ կա, Իր ձեռքը հանձնեք` իմանալով, որ Նա բարի է։ Նա կարող է կարգ ու կանոն ստեղծել քաոսից, չարիքից` բարիք, խռովությունից` խաղաղություն։ Աստված բարի է։
Ես ու Հայրը մեկ ենք։ Մենք մեկ ենք նաև բարիք անելու կամեցողությամբ։ Աստծո համար Իր զավակներին բարիք անելը նշանակում է մասնակից դարձնել նրանց Իր բարությանը։ Աստված բարի է։ Նրա միակ կամքն է` Իր բարությունը առատորեն հեղել ձեզ վրա, և Աստված, անշուշտ, կանի այս։
Միայն թե վստահեք. հեռացրեք ձեզնից վախը։

Դիտվել է՝ 9545

Մեկնաբանություններ