Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եկեք և մնացեք

Եկեք և մնացեք
25.09.2012 | 00:14

Սեպտեմբերի 25

Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ (Մատթ. ԺԱ. 28)։

Այո, Ինձ մոտ եկեք, որ հանգստանաք։ Եկեք ու մնացեք, որ ձեր հանգիստը լիակատար լինի. վերջ տվեք ձեր տենդագին վազվզուքին, հանգիստ ու անխռով եղեք։ Ինձ մոտ եկեք ո՛չ միայն շնորհներ ստանալու, այլ նաև Ինձ մոտ լինելու համար։
Օգնության համար վստահ եղեք. իմացարկեք Իմ ներկայությունը և սպասեք, մինչև որ Իմ հանգստությունը փոխանցվի ձեր հոգուն։
Հանգստությունը վախ չի ճանաչում։ Հանգստությունը պակասություն չի ճանաչում։ Այն հզոր է ու վստահ։ Հանգստությունը նման է ակնապարար հովիտներին, խաղաղ ու լուռ հոսող լայնահուն գետերին, հզոր ու անշարժ սարերին։ Ձեռք բերելու համար այս հանգստությունը և այս հանգիստը ձեռք բերելու անհրաժեշտ վիճակները` Ինձ մոտ եկեք։ Մի՛ դանդաղեք։

Դիտվել է՝ 11296

Մեկնաբանություններ