Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ծառայեք բոլորին

Ծառայեք բոլորին
26.09.2012 | 00:02

Սեպտեմբերի 26

Ես ձեր մեջ եմ ծառայողի պես։
Այստեղ հիշեք բոլորին ծառայելու Իմ պատվիրանը։ Պատրաստ եղեք ձեր որդի լինելը ծառայությամբ հաստատել։ Ձեզ հանդիպող բոլոր մարդկանց ընդունեք` իբրև ձեր Հոր տունը եկած հյուրեր։ Ամենքի հետ վարվեք սիրով, ազնվորեն ու մեծ նրբանկատությամբ։ Եղեք` իբրև ծառա բոլորին. ոչ մի գործ ձեր արժանապատվությունից ցածր մի համարեք։ Միշտ պատրաստ եղեք հնարավոր ամեն բան անել մերձավորների համար։ Ծառայություն. սիրով կատարված անվերջ ծառայություն։
Բացվող ուրախություն կա ծառայության մեջ։ Մեծ հրճվանք կա ուրիշներին օգնելով Իմ կամքը կատարելու մեջ։ Կարողացեք Իմ կամքի արտահայտությունը լինել` առաքինի գործերի մեջ, որ Ես այլոց համար եմ նախատեսել։
Մի՛ մոռացեք, որ երբ ծառայում եք այլոց, այդպես դուք ծառայում եք նախ ձեր Վարդապետին` Տիրոջը, որ աշակերտների ոտքերը լվաց։ ՈՒստի ծառայելով ուրիշներին` ապացուցեք Իմ հանդեպ ունեցած ձեր սերը։

Դիտվել է՝ 9184

Մեկնաբանություններ