Սեպտեմբերի 27
Մի՞թե Իմ ձեռքը կարճացել է, որ չկարողանա փրկել։ Ո՛չ, երբեք։ Փրկելու Իմ զորությունն ավելանում է, երբ ավելանում է Իմ փրկությունը հասկանալու քո կարողությունը։ Նշանակում է զորությունից զորություն, կատարելությունից կատարելություն` մենք միասին ենք անցնում։
Անսահման է հրաշք գործելու Իմ կարողությունը երկնային տարածքներում, թեև յուրաքանչյուր մարդու համար` Իմ այդ զորությանը տիրանալու սահմանափակումներ կան, բայց այդ էլ միայն մարդու գիտակցության ու ընկալման պակասի պատճառով։ Իմ կարողությունը փրկելու ու պահպանելու գործում ոչ մի սահման չի ճանաչում։ Ոչ միայն չի կարճացել ձեռքս, այլև այն «ավելի է երկարել», կամենալով ու սպասելով, որ օրհնելու, օգնելու, փրկելու առաջարկություն լինի։
Ահա թե որքան նրբանկատորեն եմ վարվում ամեն մի առանձին հոգու անհատական իրավունքին։ Երբեք, ոչ մեկին չեմ պարտադրում Իմ օգնությունը և փրկությունը։ Թերևս մարդկության համար կրած Իմ տառապանքներից այս մեկն ամենածանրն է, որովհետև հարկադրված եմ զսպել օգնելու Իմ աստվածային անհամբերությունը և ցանկությունը` մինչև որ հոգու կանչն Ինձ գործելու իրավունք տա։
Մտածեք այն սիրո մասին, որ այս իրողությունն է արտահայտում։ Սփոփեք Իմ սպասող, սիրող, անձկությամբ ակնկալող սիրտը` պահանջելով Իմ օգնությունը, առաջնորդությունը և հրաշագործ կարողությունը։