Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իսպանիան կրճատում է պետական ծախեսերը

Իսպանիան կրճատում է պետական ծախեսերը
27.09.2012 | 11:17

Իսպանիան այսօր պատրաստվում է ընդունել նոր բյուջե, որը նախատեսում է տնտեսական խիստ միջոցառումներ։ Իսպանական իշխանությունները հույս ունեն, որ այդպիսով կկարողանան խուսափել Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից նոր պարտքեր վերցնելուց։
Սակայն փորձագետների կարծիքով՝ երկրի տնտեսական ներկա վիճակը որևէ հույս չի ներշնչում, որ Իսպանիան կկարողանա դա անել ինքնուրույն։ Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ հանրության բոլոր շերտերը պետք է որոշակի զոհողությունների գնան։ Սակայն հանրությունը զոհողությունների գնալ համաձայն չէ, և երկրի խորհրդարանի շենքի մոտ անցկացվում են բազմամարդ ցույցեր՝ պետբյուջեն կրճատելու դեմ։

Դիտվել է՝ 2640

Մեկնաբանություններ