Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հպվում եմ բազկիդ

Հպվում եմ բազկիդ
29.09.2012 | 01:53

Սեպտեմբերի 29

Քո հպումը ունի դեռ հին ուժը։

Այո։ Երբ լուռ կանգնած եք Իմ առաջ, Ես ձեռքս դնում եմ ձեր գլխին և աստվածային հոգին այդ հզոր հպումով ներհոսում է ձեր էության մեջ։ Սպասեք Իմ առջև լռությամբ` զգալու համար այդ ներթափանցումը։
Երբ ճանապարհի ընտրության համար Ինձ եք նայում, Իմ ձեռքը մեղմորեն հպվում է ձեր բազկին` ցույց տալու համար ընտրելիք ճանապարհը։ Երբ մտավոր, ֆիզիկական կամ հոգևոր տրտմության մեջ ընկած Ինձ եք դիմում բժշկություն ստանալու համար, Իմ մեղմ հպումն իրոք բժշկություն և ուժ է տալիս ձեզ. արթնացնում երիտասարդ օրերի ձեր կենսաուժը, լցնում մաքառելու ու վեր մագլցելու զորությամբ։
Երբ նվաղեք ճանապարհին, ձեր անհաստատ քայլերը հաստատեն, որ սպառվել է մարդկային կարողությունը, այդժամ, հզոր ու ամենահաս ձեռքիս հպումը զորավիգ կլինի ձեզ, ձեր ճանապարհին։ Իսկ հպումը դեռևս պահում է իր հին զորությունը, այդ ուժը խոստացված է ձեզ։ ՈՒրեմն առաջ ընթացեք արիակամ ու անահ։

Դիտվել է՝ 7003

Մեկնաբանություններ