Սեպտեմբերի 30
Ինչպես օրերդ են` այդպես էլ զորությունդ կլինի։
Խոստացել եմ. ձեր ապրած ամեն օրվա համար անհրաժեշտ զորությունը կտրվի ձեզ։ Մի՛ վախեցեք։
Ամեն մի դժվարություն ընդունեք այն վստահությամբ, որ ձեզ իմաստություն ու զորություն կտրվի` այն հաղթահարելու։ Պահանջեք։
Վստահ եղեք, որ կկատարեմ Իմ այս խոստումը։ Ամեն մի գործ, որ Ես տալիս եմ կատարելու Իմ զավակներից մեկին, հավիտենական իրականության մեջ արդեն կա հատկացված այն ամենը, որ անհրաժեշտ է այդ գործը իրականացնելու համար։ Այսքանից հետո էլ ինչո՞ւ վախենալ, ինչո՞ւ տարակուսել։