Մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տանը հանդիպում անցկացնել ամերիկյան խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ՝ հայտնում է Reuters-ը։ Հանդիպման հիմնական թեման լինելու է սպառազինության արտադրության արագացումը՝ Պենտագոնի զինամթերքի պաշարները համալրելու նպատակով։ Նախատեսվում են 50 միլիարդ դոլարի չափով բյուջետային հատկացումներ։               
 

Ճշմարիտ հեզություն

Ճշմարիտ  հեզություն
02.10.2012 | 00:10

Հոկտեմբերի 2

Հեշտ է առաջնորդել ձեզ, երբ դուք հլու-հնազանդ ենթարկվում եք Իմ կամքին։ Կյանքի ցավերն ու դժվարությունները գալիս են միայն այն ժամանակ, երբ դուք (կամ նրանք, ում համար դուք հոգ եք տանում) կամենում եք ընթանալ ձեր ընտրած ճանապարհով և չեք անսում մեղմ սեղմումին Իմ ձեռքի։ Բայց մեծ ուրախություն կա Իմ կամքը կամենալու մեջ։ Հաճույքով կատարեք կամեցումը այդ կամքի։ Ես ասացի. «Հեզերը պիտի ժառանգեն երկիրը»։ Այդ նշանակում է` հեզերը պիտի կառավարեն ուրիշներին և այս աշխարհի հզորներին։ Բայց այս առանձնաշնորհ վիճակը արդյունքն է համակերպվող կամքի։ Հեզ լինել արդեն իսկ նշանակում է համակերպվել Աստծո կամքին։ ՈՒստի ապրիր, համակերպվիր ու հաղթիր։

Դիտվել է՝ 10675

Մեկնաբանություններ