Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահին
02.10.2012 | 19:23

Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները առաջընթաց և զարգացում են ապրում` բարի արգասիքներ բերելով երկու ժողովուրդներին: Նորին Սրբությունը նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը կնպաստի տարածաշրջանային խնդիրների առավել խորը ընկալմանը` գոհունակություն հայտնելով տարածաշրջանում խաղաղության կայունացմանն ու առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն ուղղվող ջանքերի համար:
Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը բերեց փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իր ունեցած կարևոր ներդրման համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Քույր Եկեղեցիների կապերին ու համագործակցությանը, եկեղեցի-պետություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գործում հոգևոր առաջնորդների դերակատարությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Բունդեսթագի փոխնախագահը խոսեցին նաև ազգային ինքնության պահպանության գործում Եկեղեցու առաքելության մասին:
Հանդիպմանը ներկա էր Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը:

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ