Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ամբողջ ձեր ուզածը

Ամբողջ ձեր ուզածը
04.10.2012 | 00:06

Հոկտեմբերի 4

Ոչ տեսք ուներ նա և ոչ էլ վեհություն: Նայեցինք մենք նրան, բայց նա ոչ տեսք ուներ, ոչ էլ գեղեցկություն (Ես. ԾԳ. 2)։

Ի՛մ որդիներ, այստեղ Եսային խոսում է այն սքանչելի պայծառատեսության մասին, որ տրված է միայն նրանց, ովքեր Հոգով են առաջնորդվում: Իսկ նրանք, ովքեր Ինձ չեն ճանաչում, Իմ մեջ չեն գտնի մի բան, որ գրավիչ լինի իրենց:
Ինձ ճանաչողների համար չկա մի բան, որ Ինձից ավելի ցանկալի լինի: «Չուներ գեղեցկություն, որ նրան ցանկալի դարձներ մեզ»:
Ա՛խ սիրելիներ, մոտեցեք Ինձ, է՛լ ավելի մոտեցեք: Տեսեք Ինձ այնպես, ինչպես կամ իրականում, որպեսզի դուք այսուհետև ունենաք Ինձ մոտ ձեր որոնածը գտնելու անխաբ հրճվանքը: Եվ կատարումը ձեր այն ցանկությունների, որ կամենում եք գտնել Տիրոջ, Վարդապետի և Բարեկամի մեջ:

Դիտվել է՝ 10350

Մեկնաբանություններ