Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պատահական հանդիպումներ չկան

Պատահական հանդիպումներ չկան
05.10.2012 | 00:29

Հոկտեմբերի 5

Տերը կհսկի քո մուտքն ու ելքը` այսուհետև մինչև հավիտյան (Սղմ. ՃԻԱ. 8)։

Քո բոլոր շարժումները, քո գնալն ու գալը, քո ելքն ու մուտքը Իմ հսկողության տակ են գտնվում. քո բոլոր ճանապարհները օրհնված են Իմ կողմից։ Քո ամեն մի քայլը Իմ հրամանով է կատարվում: Իմ օրհնությունը կա քո արարքների ու կատարած բոլոր գործերի վրա, յուրաքանչյուր պատահարի ու տեսակցության վրա։ Քո հանդիպումները պատահական չեն, նրանք ծրագրված են Իմ կողմից։
Եվ այսպես կլինի ոչ միայն հիմա, քո այս դժվարությունների ժամանակ, այլ այժմվանից սկսած մինչև հավիտյան։
Դուք ստանում եք Հոգու առաջնորդություն, ինչն էլ ստույգ ապացույց է` ձեր որդի լինելուն։ «Բոլոր նրանք, որ առաջնորդվում են Աստծո հոգով, Աստծո որդիներն են»։ Եթե որդիներ, ուրեմն ժառանգորդներ։
Եվ ի՜նչ ժառանգություն. չէ՞ որ նախատեսված չէ, որ ժառանգը մնա առանց ժառանգության։ «Ժառանգորդներ Աստծո և ժառանգորդներ Քրիստոսի. եթե այսպես է, եթե պատահի, որ չարչարվեք նրա հետ, այդ չարչարանքի նպատակն է, որ դուք փառավորվեք նրա հետ»։
Նշանակում է` տառապանքն իր հատուկ նպատակը ունի։ Այդ ապացուցում է ձեր Որդի լինելը։ Այդ է առաջնորդում նկարագրի կատարելության, այսինքն` փառավորումի, որ տանում է Իմ ու Աստծո հետ միության։ Մտածեք այս մասին, կանգ առեք այս մտքի վրա, հափշտակվեք այս գաղափարով։

Դիտվել է՝ 10093

Մեկնաբանություններ