Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մանկական ձեռք

Մանկական ձեռք
06.10.2012 | 00:16

Հոկտեմբերի 6

Սիրելի Տեր, մեք Քո փեշն ենք բռնել:
Այո, ամուր կառչեք ինձնից: Ձեր հավատքը կստանա իր արժանի վարձատրությունը: Դուք գիտեք՝ ինչ է նշանակում ափի մեջ զգալ փոքրիկ ու վստահող ձեռքի սեղմումը. ճանաչել՝ քեզ ապավինող մանկան վստահությանը: Մի՞թե այդ զգացումը ձեր մեջ Սեր չի արթնացնի՝ մանկանը հոգալու ու պաշտպանելու ցանկություն: Հապա պատկերացրեք՝ ինչ կարող է զգալ իմ Սիրտը, երբ անօգնական ու դժվարին կացության մեջ Ինձ դառնաք. կառչեք Ինձնից՝ Իմ Սերն ու Պաշտպանությունը ստանալու ակնկալիքով:
Դուք կկարողանա՞ք հուսախաբ անել այդ անպաշտպան ու հավատավոր մանկանը: Արդ, դուք էլ ճիշտ այդպիսին եք Ինձ համար: Ես չեմ կարող հուսախաբ անել ձեզ: Իմացեք, որ այդ անկարելի է: Մեկընդմիշտ իմացեք, որ ապահով ձեռքերի մեջ եք, երբ Ինձ եք ապավինել: Այս բանում ոչ մի տարակույս մի ունեցեք. վստահ եղեք: Չկա այնպիսի հրաշք, որ Ես չկարողանամ պարզել: Չկա որևէ անհնար բան, որովհետև Ես կարող եմ ամենավերջին պահին իսկ փրկել վտանգվածին:

Դիտվել է՝ 10881

Մեկնաբանություններ