Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ
07.10.2012 | 00:13

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ նիստին մասնակցելուց հետո, Հանրապետության ղեկավարն այցելել է Արենի համայնք, ներկա գտնվել այստեղ ավանդաբար կազմակերպվող «Բերքի տոնին» և «Գինու փառատոնին»:

Մարզի մեկ այլ՝ սահմանամերձ Խաչիկ համայնքում Նախագահն այցելել է Աբրահամյանների բազմանդամ ընտանիքի համար կառուցվող տան շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին, ընկուզենի տնկել տան բակում: Նախագահը մասնակցել է նաև Խաչիկ համայնքի հիմնանորոգված միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Սերժ Սարգսյանը դպրոցում շրջայցի ժամանակ ծանոթացել է իրականացված աշխատանքների որակին, կրթական այս հաստատության և անցյալ տարի դպրոցում հիմնված նախակրթարանի պայմաններին:

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ