Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տասնյակ ոստիկաններ են վիրավորվել Թունիսում

Տասնյակ ոստիկաններ են վիրավորվել Թունիսում
07.10.2012 | 13:05

Թունիսի Ջերբա կղզում բողոքի ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած բախման հետևանքով տասնյակ ոստիկաններ են վիրավորվել։ Կղզու բնակիչները բողոքում են աղբավայրի աշխատանքների վերականգնումից։ Իշխանությունների խոսքով՝ ցուցարարները քարեր և բռնկվող նյութով շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև հարձակվել ոստիկանական տեղամասի վրա։
Բռնությունների ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ ոստիկանները փորձում էին ցրել ցուցարարներին, որոնք փակել էին աղբավայրի մուտքը։
Նշենք, որ վատ կենսամակարդակը Թունիսի շատ բնակավայրերում հանգեցրել է հուզումների աճին։

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ