Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թուրքիան դարձյալ պատասխան հարված է հասցրել Սիրիային

Թուրքիան դարձյալ պատասխան հարված է հասցրել Սիրիային
07.10.2012 | 20:00

Այսօր կրկին թուրքական հրետանին պատասխան կրակ է բացել սիրիական այն դիրքերի վրա, որտեղից հարվածներ են հասցվել Աքչակալե քաղաքի վրա։
NTV հեռուստաընկերության տվյալներով, թուրք-սիրիական սահմանին՝ Աքչակալե քաղաքի այգում արկ է պայթել։ Նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան։ Վերջին երկու օրերի ընթացքում սա արդեն չորրորդ դեպքն է, երբ սիրիական կողմից հրետակոծվում են թուրքական բնակավայրերը։ Հոկտեմբերի 3-ին Աքչակալեում սիրիական արկի պայթյունից 5 մարդ էր զոհվել:

Դիտվել է՝ 2260

Մեկնաբանություններ