Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մթին վայրեր

Մթին վայրեր
08.10.2012 | 00:35

Հոկտեմբերի 8

Հիսո՛ւս, միայն Քո մասին մտածելը լցնում է մեզ անհուն ջերմությամբ։

Այո՛։ Այնպես սիրեք Ինձ, որ Իմ մասին մտածելն իսկ սքանչացումով ու հրճվանքով լցնի ձեր սիրտը, նման այն ուրախության, որ համակում է մեզ` շատ սիրելի մեկի մասին մտածելով միայն։
Այդօրինակ մտածումը սպեղանի է տրտմությունների, բժշկություն է ամեն տեսակ մարմնավոր, մտավոր ու հոգևոր հիվանդությունների։ Դուք այս ամենը կարող եք ունենալ սոսկ Իմ մասին մտածելով և Ինձ հետ խոսելով։ Եթե կան կասկածներ ու վախեր ձեր սրտում, այդ ժամանակ մտածեք Իմ մասին, զրուցեք Ինձ հետ։ Եվ կտեսնեք, որ տարակույսի ու վախի փոխարեն ձեր սրտի ու էության միջով կհոսի մի այնպիսի հրճվանք, որ վեր է երկրային որևէ հաճույքից։
Այս նույնպես անկասկած է, թերահավատ մի՛ եղեք։ Արիացեք, ոչ մի դեպքում մի կորցրեք ձեր արիությունը։ Ոչ մի բանից մի՛ վախեցեք։ ՈՒրախ եղեք անգամ մութ և տաղտուկ վայրում. ահա, կրկնում եմ` ուրախ եղեք։

Դիտվել է՝ 9045

Մեկնաբանություններ