Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էլ ավելի սիրեք Ինձ

Էլ ավելի սիրեք Ինձ
09.10.2012 | 00:05

Հոկտեմբերի 9

Հիսուս, Տեր մեր, պաշտում ենք Քեզ ու խնդրում այնպես անել, որ մենք է՛լ ավելի սիրենք Քեզ։

Այո՛։ Ես սիրո ամուր կապով ձեզ է՛լ ավելի մտերիմ կդարձնեմ Ինձ։ Սեր, որ մեղքերի մեջ ընկած մեկը ունենում է իրեն փրկողի հանդեպ։ Սեր, որ ազատագրվածը ունենում է ազատագրողի հանդեպ։ Եվ վերջապես մի սեր, որ փոքր երեխան ունենում է իր հոր նկատմամբ։
Տեսեք, թե սիրո ինչքան կապեր կան, որ ձեզ կարող են մոտեցնել Ինձ։ Ձեր կյանքում պատահող յուրաքանչյուր իրադարձություն` ուրախություն կամ տրտմություն, նեղություն կամ հաջողություն, վտանգ կամ ազատություն. սրանցից ամեն մեկը ձեզ պատահելով` իր առանձնակի պահանջն է ներկայացնում Ինձ։ Սրանցից ամեն մեկը պատճառ է դառնում պատասխանելու այս աղոթքին. «Այնպես արա, որ օր օրի Ես քեզ ավելի ու ավելի սիրեմ»։

Դիտվել է՝ 12879

Մեկնաբանություններ