Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թուրքիան խիստ է լինելու Սիրիայի նկատմամբ

Թուրքիան խիստ է լինելու Սիրիայի նկատմամբ
10.10.2012 | 14:09

Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելը Սիրիային նախազգուշացրել է, որ իր երկիրը սիրիական բանակի կողմից թուրքական սահմանամերձ շրջանների հրետակոծման դեպքում խիստ պատասխան կտա։ Գեներալի խոսքով՝ թուրքական զորքերն արդեն սկսել են ձեռնարկել պատասխան գործողություններ սիրիայի մեկշաբաթյա հարձակումների դեմ։ Թուրքական զորքերը տեղակայվել են թուրք-սիրիական սահմանին։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանը պաշտոնապես թույլատրել էր կառավարությանը պատասխան միջոցներ ձեռնարկել սիրիական ագրեսիան կանխելու համար։

Դիտվել է՝ 2332

Մեկնաբանություններ