Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Այս գործը ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում» (տեսանյութ)

«Այս գործը ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում» (տեսանյութ)
10.10.2012 | 17:31

«Պարոն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ -ի դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով»,-տարածած տեսաուղերձում ասում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:-Այս զարգացումը, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում:
Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով` օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»:

Տեսանյութ

Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսել է Օսկանյանի գործի մասին
Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ