Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դուք իմ ուրախությունն եք

Դուք իմ  ուրախությունն եք
12.10.2012 | 00:01

Հոկտեմբերի 12

Նրանք քոնն էին, և Ինձ տվեցիր նրանց, ու նրանք քո խոսքը պահեցին (Հովհ. ԺԷ. 6)։

Հիշեք այս. երբ Աստծուն փառք կտաք Ինձ համար, որովհետև Ես այսպես գոհություն հայտնեցի Աստծուն` ձեզ` իբրև նվեր Ինձ տալու համար։ Երկրի վրա ապրած Իմ դառնության ժամին ուրախություն նշուլեց ու հրճվանքով լցրեց Ինձ Իմ ցավի մեջ, քանի որ տեսա, որ Հորս կողմից Ինձ տրված հոգիները պահեցին Իմ խոսքը։
Մինչ այդ նրանք աչքի ընկնող որևէ գործ առանձնապես չէին կատարել, ինչպես որ արեցին հետո` Իմ անունով և Իմ անվան համար։ Նրանք ոչ միայն լսողներ եղան, այլև կատարեցին Իմ խոսքը։ Նրանք իրենց մեծ թե փոքր գործերի մեջ պահեցին Իմ խոսքը։
Դուք էլ կարող եք ուրախություն պատճառել Իմ սրտին ձեր հավատարիմ ծառայությամբ։ Հավատարիմ ծառայություն` փոքր բաների մեջ, հավատարիմ եղեք։ Ձեր պարզ գործերը արեք Ինձ համար։

Դիտվել է՝ 8719

Մեկնաբանություններ