Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արձանագործի վարպետությունը

Արձանագործի վարպետությունը
13.10.2012 | 00:10

Հոկտեմբերի 13

Տեր, հավատում ենք, օգնիր մեր անհավատությանը։ Տեր, լսիր մեր աղոթքները, և մեր աղաղակները թող Քեզ հասնեն։

Ինչպես ասացի` քայլեք Աստծուն օրհնելու ճանապարհով։ Այո՛, անշուշտ պիտի օգնեմ ձեր անհավատությանը և ի պատասխան ձեր աղոթքների` պիտի ուղարկեմ այնպիսի մեծ հավատ, մի այնպիսի վեր ընձյուղվող հավատ, որ ամեն օր, ներկայի պարզ տեսությամբ հետ նայելով` անցած օրերի հավատը նկատեք իբրև անհավատություն։
Իմ թագավորության գեղեցկությունը իր աճումի մեջ է։ Այդ թագավորության մեջ միտում կա միշտ առաջադիմելու. շարունակ մի երթ կա` զորությունից զորություն, փառքից փառք։ Հաստատվեք Իմ թագավորության մեջ, օթևան ունեցեք այնտեղ և շուտով կխուսափեք նույն տեղում կանգնած մնալուց ու կարծրացումից։ Հավիտենական կյանք. լիառատ կյանք է խոստացված բոլոր նրանց, ովքեր Իմ թագավորության մեջ իրենց կացարանն ունեն։
Զուր ժամանակ մի՛ ծախսեք` մտածելով ձախորդությունների ու թերությունների վրա։ Հաշվի առեք օգտակար այն դասը, որ սովորեցիք դժվարություններից, և ընդունեք դրանք` իբրև աստիճաններ վերելքի։ Վեր բարձրացեք ու ընթացս մոռացեք, թե ինչպես կամ ինչից էին պատրաստված աստիճանները։ Բնավ կարևոր չէ` նրանք ուրախությունի՞ց, թե՞ տրտմությունից, հաջողությունի՞ց, թե՞ անհաջողությունից, դեղ-սպեղանիի՞ց, թե՞ վերքերից են կազմված։ Էականն այն է, որ դրանք ծառայում են իրենց նպատակին։
Մի ուրիշ դաս էլ սովորեք։ Երբ արձանագործը անպիտան մարմար է գտնում, այն մի կողմ է նետում` չունենալով մշակելու հնարավորություն։ Բայց հակառակ ամեն ինչի, այդ մարմարի կտորը, իրեն կատարյալ կարծելով, արհամարհանքով է նայում այն կտորին, որի վրա քանդակագործն աշխատում է` տաշելով ու կատարելագործելով այն։ Այս օրինակից դաս առեք ձեր կյանքի համար։



Դիտվել է՝ 4806

Մեկնաբանություններ