Հոկտեմբերի 14
Ահա գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը (Հովհ. Ա. 29)։
«Քրիստոս` մեր զոհը, զոհվեց մեզ համար»։ Ես եմ Աստծո գառը։ Ինձ վրա դրեք ձեր մեղքերը, ձախորդությունները, ձեր թերացումները։ Իմ զոհաբերվելով քավվել են այդ բոլոր մեղքերը։ Ես եմ միջնորդը Աստծո և մարդու միջև։ Մարդը` Հիսուս Քրիստոս։
Մի՛ մնացեք կանգնած անցյալի մեջ։ Այդպես վարվելով` դուք ապարդյուն եք դարձնում Իմ զոհվելը։ Առհասարակ իմացեք, որ Իմ միջոցով դուք արժանացել եք կատարյալ ներումի, կատարյալ բժշկության, կատարյալ ընկերակցության։