Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տարոն Մարգարյանը պարգևատրվեց ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով (տեսանյութ)

Տարոն Մարգարյանը պարգևատրվեց ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով (տեսանյութ)
14.10.2012 | 14:30

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հյուրընկալեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Առիթը տոնական էր. Երևան քաղաքի զարգացման, ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, ինչպես և` Երևանի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվեց ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար` Տարոն Մարգարյանը հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանի ու ոստիկանության սերտ համագործակցությունը կշարունակվի ու կխորանա:
Արարողության ավարտին Վլադիմիր Գասպարյանն ու Տարոն Մարգարյանը Հայաստանի ոստիկանությունն ու քաղաքամայր Երևանը խորհրդանշող հուշանվերներ փոխանակեցին:

Տեսանյութ

Պարգևատրվեց Երևանի քաղաքապետը
Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ