Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բանտարկված Աստված

Բանտարկված Աստված
16.10.2012 | 00:05

Հոկտեմբերի 16


Տեր, գովում ենք Քեզ և օրհնում Քո անունը հավիտյան։

Այո՛, բարեբանել։ Որովհետև այդ պահից սկսած, եթե անգամ ամենադժվար կացության մեջ հայտնված լինես, քո տրտմությունը ուրախության կփոխվի, կաշկանդումները` ազատության, կփոխվեն և արտաքին պարագաները` անկարգությունները կարգի կգան, քաոսը պարզության կփոխվի։
Ամեն ինչի բարեկարգության սկիզբը պետք է սկսվի քո ներսից, որքան էլ սահմանափակ լինեն քո հնարավորությունները, որքան էլ քիչ կարգավորել ցանկանաս քո գործերը, այնուամենայնիվ, քո սեփական տնտեսությանը վերադառնալու ջանք պիտի թափես` ուղղելով ու կարգի բերելով այն բոլոր բաները, որոնք սրբագրելու կարիք ունեն։
Երբ կարգ ու կանոն հաստատես քո ներսում, կտեսնես, որ կարգավորվել ես նաև արտաքնապես։ Մաքրագործվել ամբողջովին և վերագտնել խաղաղությունը հոգու նշանակում է ազատություն տալ աստվածային ուժին, որ բանտված է քո ներսում։
Այդ ուժը, հոգևոր այդ զորությունը երբ սկսի գործել, անմիջապես հրաշքներ կկատարի։ Այդ ժամանակ է, որ քո տրտմությունը ուրախության կփոխվի։

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ