Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լսիր իմ պատասխանը

Լսիր իմ պատասխանը
19.10.2012 | 00:26

Հոկտեմբերի 19

Տե՛ր, լսիր մեր աղոթքը, և մեր աղաղակը թող հասնի Քեզ։

Մարդու հոգու աղաղակը երբեք անլսելի չի մնում։ Ոչ թե Աստված չի լսում, այլ մարդն է, որ չի լսում պատասխանը։
Ինչպես մեքենայի տարբեր մասերն են պատրաստված այնպես, որ մեկը մյուսին ճշտորեն համապատասխանելով` ներդաշնակ գործելու հնարավորություն են տալիս մեքենային, այդօրինակ հարաբերության մեջ են նաև մարդկային սրտի աղաղակը և Աստծո պատասխանը։
Սակայն մարդն իր աղաղակը կամ խնդրանքը նկատում է իբրև մի առանձին բան, որ կարող է լսվել կամ չլսվել` կախված Աստծո հաճությունից, առանց իմանալու, որ պատասխանն էլ այնտեղ է ի սկզբանե և սպասում է խնդրողին։ Եվ մարդու անուշադիր լինելը կամ թերի ունկնդրումն է պատճառը, որ չի լսում պատասխանը և հետևաբար զրկված է մնում օգնությունից ու փրկությունից։

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ