Հոկտեմբերի 20
Տե՛ր մեր և Աստված մեր, Քո խոսքի համաձայն թող լինի։
Պարզ հոգով Իմ կամքն ընդունելը բանալին է աստվածային հայտնության։ Այսպես մարդն ի վերջո կհասնի թե՛ սրբության, թե՛ երջանկության։ Խաչը տանող ուղին կարող է ցավի ճանապարհ լինել, սակայն խաչի ոտքի մոտ մեղքի բեռները և երկրավոր բոլոր բաղձանքները ցած են թափվում։
Ամեն ինչի մեջ Հորս կամքը կատարելու Իմ հանձնառության լուծը դրված է նաև Իմ հետևորդների ուսերին այնպես, որ այն իրենց վրա առնելու պահից սկսած ոչ մի բեռ չի կարող նեղել կամ ճնշել նրանց։