Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լիբանանի ընդդիմությունը Բեյրութում իրականացված պայթյունի մեղավոր է համարում Սիրիային

Լիբանանի ընդդիմությունը Բեյրութում իրականացված պայթյունի մեղավոր է համարում Սիրիային
20.10.2012 | 12:46

Լիբանանի մի շարք քաղաքական գործիչներ մեղեդրել են Սիրիային՝ երեկ Բեյրութում հզոր պայթյունը կազմակերպելու համար։ Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղսակից է Լիբանանի ուժային կառույցների ղեկավարների դեմ իրականացված մահափորձին։
Պայթյունը Բեյրութի կենտրոնում տեղի է ունեցել ուրբաթ կեսորին։ Զոհվել է 8 մարդ, նրանց թվում՝ լիբանանյան հետախուզության գեներալ Վասամ Հասանը։
ՄԱԿ-ը, մի շարք երկրներ, այդ թվում՝ Սիրիան, դատապարտել են հարձակումը։

Դիտվել է՝ 2143

Մեկնաբանություններ